ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Ալիև. Ադրբեջանը պատրաստ է ջանքեր գործադրել՝ ընդլայնելու ԵՄ-ի հետ կապերը

    Ալիև. Ադրբեջանը պատրաստ է ջանքեր գործադրել՝ ընդլայնելու ԵՄ-ի հետ կապերը

    17.06.2017| 09:35
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Եվրամիության հետ համագործակցությունը իր երկրի համար «ռազմավարական նշանակություն ունի և նախատեսված է երկար տարիների համար»: Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ Բաքվում կայացած հանդիպմանը Ալիևը ընդգծել է, որ իր երկիրը «Եվրամիության համար հուսալի գործընկեր է»:
  • ԵՄ-ն և Ադրբեջանը մշակում են նոր համաձայնագիր

    ԵՄ-ն և Ադրբեջանը մշակում են նոր համաձայնագիր

    17.06.2017| 09:17
    Ադրբեջանը և Եվրոպական միությունը քննարկելու են ռազմավարական համագործակցության նոր համաձայնագիր կնքելու հնարավորությունը: Բաքվում է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:
  • Շարմազանով․ «Մեկ տարի անց ինչպիսի կառավարություն կլինի` կխոսենք 2018-ին»

    Շարմազանով․ «Մեկ տարի անց ինչպիսի կառավարություն կլինի` կխոսենք 2018-ին»

    17.06.2017| 09:16
    «Սահմանադրության համաձայն, վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը գալիք տարի հրաժարական է ներկայացնելու, իսկ ինչպիսի կառավարություն կլինի մյուս տարի` կխոսենք 2018-ին»՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
  • Երեք զոհ՝ հակառակորդի արձակած հակատանկային նռնականետերից

    Երեք զոհ՝ հակառակորդի արձակած հակատանկային նռնականետերից

    17.06.2017| 09:09
    Հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Արցախի ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
  • Երևանի ավագանու որոշմամբ նշանակվել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն ու քաղաքապետի տեղակալները

    Երևանի ավագանու որոշմամբ նշանակվել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն ու քաղաքապետի տեղակալները

    16.06.2017| 15:12
    Երևանի ավագանին հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առաջնորդվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով` քվեարկության համար գրանցված ավագանու 62 անդամների 45 կողմ, 12 ձեռնպահ և 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակել Կամո Արեյանին:
  • Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնը

    Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնը

    16.06.2017| 13:19
    Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ Երևանում հուլիսի 4-12-ը կանցկացվի «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնը:
  • Թանկ առնում, ավելի թանկ ծախում են

    Թանկ առնում, ավելի թանկ ծախում են

    16.06.2017| 12:12
    Ինչպես վկայում է իսպանական «Մարկան», Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան շատ մոտ է «Մանչեստր Յունայթեդ» տեղափոխվելուն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարելու 73 միլիոն ֆունտ ստեռլինգ:
  • Ասում են...

    Ասում են...

    16.06.2017| 09:09
    ...թե արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը չնայած Արփինե Հովհաննիսյանին` նախարար եղած ժամանակ, շատ հարցերում ուղղություն է ցույց տվել, այդուհանդերձ, այսօր, ստանձնելով նախարարի պորտֆելը, մեծ շտկումների կարիք է տեսնում:
  • «Ռիո»-ն շուտով կբացվի

    «Ռիո»-ն շուտով կբացվի

    16.06.2017| 08:47
    Մեծահարուստ Սամվել Կարապետյանը շուտով առևտրի և զվարճանքի հերթական խոշոր կենտրոնը կբացի Հայաստանում: Արաբկիր համայնքում` Ա. Ավետիսյան-Վ. Փափազյան խաչմերուկից մինչև Հ. Քոչար-Վ. Փափազյան խաչմերուկ ձգվող տարածքում, կառուցվում է մոսկովյան ապրանքանիշ հանդիսացող «Ռիո» ցանցի կենտրոններից մեկը:
  • Հանրային խորհրդում համաձայն չեն բուժհաստատությունների մասնավորեցմանը

    Հանրային խորհրդում համաձայն չեն բուժհաստատությունների մասնավորեցմանը

    16.06.2017| 02:37
    «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 ծրագրի մասին» ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է մասնավորեցնել մի շարք բուժհաստատություններ, որ հանրության շրջանում բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ է առաջացրել: